Լավագույն աշխատակիցները պարգևատրվեցին

Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը մասնագիտական բարձր վարպետության, բարեխիղճ աշխատանքի, արտադրության արդյունավետության բարձրացման գործում ներդրում ունենալու համար ընկերության 18 աշխատակցի հանձնեց շնորհակալագրեր եւ դրամական պարգևներ։ Մասնագիտական տոնի առթիվ ընկերության 3 աշխատակից Հայաստանի Հանրապետության լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության կողմից պարգևատրվեցին միության հուշամեդալով, իսկ ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի շնորհակալագրով են պարգևատրվել ընկերության 2 աշխատակից։
Պարգևների հանձման արարողությանը ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը մեկ անգամ ևս շնորհավորեց բոլոր աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առթիվ։
«Արդեն ավանդույթ է դարձել մասնագիտական օրվա առթիվ պարգևատրել ընկերության լավագույն աշխատակիցներին, սակայն պետք է ընդգծեմ մեկ փաստ․ մեզ համար գնահատելի են Չաարատ Կապանում աշխատող 1000-ից ավելի յուրաքանչյուր աշխատակից անհատապես։ Յուրաքանչյուրի կատարած աշխատանքը կարևոր է ու անհնար՝ տարանջատել, ուստի նման միջոցառումները շարունակական կլինեն և յուրաքանչյուրդ գնահատվելու եք ըստ արժանվույն»,- իր խոսքում նշեց Դավիթ Թովմասյանը։