Ճանապարհեցինք վաստակած հանգստի

Աշխատանքային տարիքի լրանալու կապակցությամբ  Չաարատ Կապանի մի շարք աշխատակիցներ վաստակած հանգստի անցան։ Ընկերությունում արդեն ավանդույթ է դարձել է, վաստակած հանգստի անցնող  աշխատակցներին   ճանապարհել նրանց ավանդին արժանի հանդիսավոր արարողությամբ ու մեծարմամբ:   Նրանք երկարամյա ու բեղմնավոր աշխատանքի համար, վաստակած հանգստի անցնելու առթիվ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի  կողմից արժանացան շնորհակալագրի և նվերների։

Դավիթ Թովմասյանը շնորհավորեց  նրանց երկարամյա վաստակի համար, և շնորհակալություն հայտնեց, որ  իրենց մասնագիտական ունակությունները տարիներ շարունակ  բարեխղճորեն  ծառայեցրել  են  ի նպաստ ընկերության զարգացմանը։ Նա  ամբողջ կոլեկտիվի անունից մաղթեց նրանց՝  առողջ ու ընտանեկան ջերմ մթնոլորտում  վաստակած հանգիստը վայելելու հնարավորություն։

Աշխատակիցները իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ընկերության ղեկավարությանը, իրենց տարիների աշխատանքը նման գնահատանքի արժանացնելու համար։