Ապրիլի 28-ն աշխատանքի անվտանգության և առողջապահության միջազգային օրն է

Ապրիլի 28-ն աշխարհի շատ երկրներում նշում են աշխատանքի անվտանգության և առողջապահության օրը, որը մեկ առիթ է հիշեցնելու համար, որ պատշաճ, անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների ապահովումը բոլորիս պարտականությունն է։ Յուրաքանչյուր տարի ընկերությունը իրականացնում է տարբեր ձևաչափի միջոցառումներ՝ աշխատանքի անվտանգության թեմայով։
Այս տարի ընկերության աշխատանքի անվտանգության և առողջապահության բաժնի կողմից իրազեկման դասընթաց անցկացվեց Գեղանուշի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների աշակերտների համար։ Աշակերտներին իրենց հասանելի բառերով և պաստառներով ուսուցանվեց՝ ինչպես պետք է յուրաքանչյուր աշակերտ կարողանա թե առօրյայում և թե դպրոցում ցանկացած գործողություն կատարելիս գիտակցի դրա ռիսկերն ու պահպանի նախ իր, հետո շրջապատի անվտանգությունը։
Աշխատանքի վտանգների և ռիսկերի վերաբերյալ իրազեկության և գիտելիքների բարձրացումը, ինչպես նաև դրանց կանխարգելումն ու վերահսկումը առանցքային է ու կարևոր է , որ մեզանում անվտանգ շարժվելու մշակույթը ձևավորվի հենց փոքր տարիքից։
Ընկերության կողմից իրազեկվածության նման դասընթացներ շարունակական կլինեն։

Իրականացվեց ծառատունկ՝ Կապան համայնքում

Չաարատ Կապանը, շարունակելով  իրականացնել  կանաչ տարածքների ընդլայնման  ծրագրեր,  այս անգամ նախաձեռնել էր ծառատունկ՝ աշխատակիցների և նրանց երեխաների մասնակցությամբ։ Ծառատունկն  իրականացվեց Կապան համայնքի տարածքում ։ Ընդհանուր ձեռք էր բերվել շուրջ 1200 տնկի՝ սոճենի, խնձորենի, տանձենի և կաղնի արեւելյան  տեսակի։

Աշխատակիցները  մեծ ոգևորությամբ ու սիրով  մասնակցեցին   ծառատունկին, որը նպաստելու է  Կապան համայնքի կանաչապատմանը և  շրջակա միջավայրի էկոլոգիական մաքրությանը:

Ծառատունկին մասնակցելու  համար   երեխաներին որպես խրախուսանք տրվեց նաև շնորհակալագրեր՝ որը ևս մեկ քայլ է  նրանց մեջ փոքր տարիքից սերմանելու բնության նկատմամբ սեր ու հոգատարություն։

 

Այսօր երկրաբանի մասնագիտական օրն է

Այն ավանդաբար նշվում է ապրիլի առաջին կիրակի օրը: Այս տոնի ստեղծումը նախաձեռնել են մի խումբ հայտնի խորհրդային երկրաբաններ ՝ ակադեմիկոս Ալեքսանդր Յանշինի գլխավորությամբ: Երկրաբանությունը գիտություն է, որը համակողմանիորեն ուսումնասիրում է երկրի մակերևույթը և ներքին տարածքը և դրանցում տեղի ունեցող գործընթացները: Այս գիտության ուշադրության կենտրոնում գտնվող հիմնական օբյեկտները ապարներն են: Այսօր աշխարհում տեսական և գործնական երկրաբանության կարևորությունն էապես աճում է: Ներկայումս չկա տնտեսության այնպիսի հատված, որը չպահանջեր հանքային հումք, վառելիք կամ էներգետիկ ռեսուրսներ: Գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերության ոլորտն ևս անհնար է պատկերացնել առանց երկրաբանության: Հայաստանի տնտեսությունն այլ դիմագիծ կունենար առանց հանքարդյունաբերության, ընդերքի հումքային ու տնտեսական ներուժի բացահայտման, ուստի մեր երկրի զարգացումն ու առաջընթացն անհնար է պատկերացնել նաև առանց երկրաբանի կատարած աշխատանքի։
Հարգելի ՛ գործընկերներ,
Շնորհակալ ենք, որ ձեր մասնագիտական ունակություններն ու կարողությունները ծառայեցնում եք ի նպաստ ձեռնարկության, ինչպես նաև երկրի տնտեսության զարգացմանը:
Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում ենք ամենայն բարիք, առողջություն և մասնագիտական հաջողություններ:

Կապանի թիվ 2 երաժշտական և գեղարվեստի մանկական դպրոցների շենքը շահագործման հանձնվեց

«Չաարատ Կապան» ՓԲ ընկերության կողմից իրականացվող  հերթական ծրագիրը Կապան համայնքում   արդեն կյանքի է կոչվել։ Ընկերության ֆինանսավորմամբ հիմնովին վերանորոգված  Կապանի թիվ 2 երաժշտական և գեղարվեստի մանկական դպրոցների շենքը շահագործման հանձնվեց։  Կատարված աշխատանքներին ծանոթանալու համար դպրոց էին այցելել ընկերության  գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը, «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» ընկերության արտադրության գծով տնօրեն Դարին Կուպերը  և Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

Դպրոցների  շենքը  1972 թվականից շահագործվելուց հետո առաջին անգամ է վերանորոգվել, որը դպրոցի անձնակազմի համար մեծ նվեր էր։ Այսօր  դպրոցում  ստեղծված են  կրթության համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու հարմարությունները, ապահոված՝ ջեռուցման համակարգով։

Կապան համայնքի և Չարատ Կապանի հետ հերթական հաջող համագործակցության համար   Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը  շնորհակալություն հայտնեց ընկերության ղեկավարությանը, աշխատակիցներին Կապան համայնքին նման անհրաժեշտ ու գեղեցիկ նվեր մատուցելու համար։

«Չաարատ Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը մեկ անգամ ևս վերահաստատեց, որ ընկերությունը չէր կարող անմասն մնալ Կապան համայնքն ավելի բարեկեցիկ ու գեղեցիկ դարձնելուն ուղղված  ծրագրերում։

«Սա ևս մեկ քայլ է Կապան համայնքում մշակութային կյանքը զարգացնելու և ապագա արվեստագետների համար որակյալ կրթություն ապահովելու  համար,  և ուրախ ենք, որ այս գործում  «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը  ևս ունեցավ իր զգալի դերակատարումը»,- նշեց Դավիթ Թովմասյանը։

Դպրոցի բացումն ուղեկցվել է գեղանկարչական աշխատանքների ցուցադրությամբ և երաժշտական դպրոցի տպավորիչ համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ են ունեցել և՛ դպրոցի սաները, և՛ ուսուցիչները։

 

International Women’s Day

Today, International Women’s Day is another opportunity where we celebrate and encourage women in mining at Chaarat. We are proud to have great women in most areas of our organization and support equality in all of our operations. Our women fill very important roles and we are happy to have them. Chaarat currently employs about 155 women in Armenia and about 20 women in the Kyrgyz Republic. Our colleagues thought today is one more opportunity to thank the women workers of our team for their work and contribution to the development of the company.
In the video: Our employees from Armenia and Kyrgyzstan send their congratulations to their women colleagues on the occasion of International Women’s Day.

Company activity in 2020

In 2020, Chaarat Kapan has improved its operation at the Kapan mine with new equipment and production efficiencies and has worked very closely with the community through the COVID-19 pandemic and to support with donations where needed. It was a great pleasure and an honor to contribute to the community’s efforts. According to the memorandum of socio-economic cooperation signed between the Company and the Kapan Municipality, 120 million Armenian drams were provided by the Company ánd used for the implementation of subvention programs. In addition to these programs, the Company donated financial aid to the development of cultural, social, health and other programs implemented in the Kapan community. Out of the ca 250 million drams Chaarat Kapan provided to such programs, our focus was on COVID-19 pandemic precautionary measures and immediate support on areas where help was needed. As for the healthcare system, Chaarat Kapan improved the working conditions and provided new modern technological equipment.

The plans for 2020 are summarized in this video.

 

Ընկերության աշխատակիցների երեխաների այցը՝ կոմբինատ

Չաարատ Կապանի «հատուկ» հյուրերը ընկերության աշխատակիցների երեխաներն էին:
Նրանք  շրջայց կատարեցին ընկերության տարածքում, որից հետո կտավի վրա պատկերեցին իրենց ստացած տպավորությունները ՝ հանքարդյունաբերության աշխատանքից: Մեր տաղանդավոր ու ապագա նկարիչներին գեղեցիկ կտավ ստանալու համար օգնել է կապանցի գեղանկարիչ Դավիթ Դանիելյանը:

 

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ու Դավիթ Դանիելյանին մեր երեխաների օրը տոն դարձնելու համար:
Համատեղ ուժերով արարված կտավը իր տեղն է գտնելու ընկերության վարչական շենքում:

Ամանորի նվերներ՝ փոքրիկ արցախցիներին

Ընկերության այս տարվա սոցիալական ծրագրերում չէինք կարող անտեսել Արցախին, իսկ հերթական աջակցության ծրագիրն արցախցի փոքրիկների համար էր:
Չաարատ Կապանի կողմից պատերազմից տուժած ու այս օրերին Կապան համայնքում հաստատված արցախցի փոքրիկներին ամանորի նվերներ տրամադրվեց:

Ընեկության կողմից ամանորյա նվերներ ստացան նաև Գեղանուշ բնակավայրի երեխաները:

Դավիթ Թովմասյանի խոսքը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շուտով 2020 թվականն այլևս պատմություն է դառնալու:
Անցնող տարին, ցավոք, ամփոփում ենք անդառնալի կորուստներով ու ցավալի իրադարձություններով: Տարվա սկզբին բռնկված կորոնավիրուսային համաճարակը ստիպեց նոր կանոններ կիրառել ինչպես բոլորիս առօրյա կյանքում, այնպես էլ աշխատավայրում: Իսկ Արցախյան պատերազմը հիմնովին փոխեց ողջ հայության ներկան ու ապագայի նկատմամբ ծրագրերը:
Սիրելի՛ գործընկերներ,
Սովորաբար անցնող տարվա նախաշեմին ամփոփում ենք մեր ընկերության 365 օրվա աշխատանքը, մատնանշում՝ ձեռքբերումներն ու հետագա անելիքները: Նախորդ տարում, անշուշտ, մեզ հաջողվեց մեր դերակատարումն ունենալ Կապան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման, գալիք սերնդի արժանապատիվ ապագայի կառուցման պատվաբեր գործում:
Սակայն անցնող տարին նաև մեծ փորձություններ բերեց, որով անցանք ամենքս: Ուզում եմ յուրաքանչյուր աշխատակցի անհատապես շնորհակալություն հայտնել մեր հայրենիքի համար դժվարին այդ օրերին միակամ լինելու, փոխըմբռնման ու ձեր պատրաստակամության համար: Ինչպես համաճարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներում, այնպես էլ պատերազմի օրերին ընկերության ողջ կոլեկտիվը դարձավ մի բռունցք՝ յուրաքանչյուրն իր աջակցությունը ներդրելով հայրենանվեր աշխատանքներին:
Շնորհակալ եմ ամիսներ շարունակ մարտական հերթապահության ու այսօր ևս այդ հերթապահությունը շարունակող մեր գործընկերներին:
Խոնարհվում եմ բոլոր նահատակների առջև. նրանք զոհվեցին հանուն հայրենիքի ու բոլորիս ապագայի: Մեր խորին ցավակցությունը՝ զոհվածների ընտանիքներին և հարազատներին:
Մենք հավերժ պարտական ենք նահատակների ընտանիքներին:
Հայրենակիցնե՛ր,
Թող գալիք տարին բոլորիդ ընտանիքներ միայն ջերմություն ու հաջողություններ բերի:
Ու թող, որ 2021 թվականը խաղաղության և բարօրության տարի լինի Հայաստանի ու հայ ժողովրդի համար:
Հարգանքով ՝ Դավիթ Թովմասյան

Նվերներ՝ հայրենականի վետերաններին

Թեպետև երկրում տիրող հետպատերազմյան ծանր օրերին, ընկերությունն ավանդույթը չխախտելով, այս տարի ևս, Ամանորին ընդառաջ այցելեցինք Կապան համայնքում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Տրամադրությունը, իհարկե, տոնական չէ, սակայն արդեն տարեցտարի պակասող հայրենականի մասնակիցներին կենդանության օրոք մեկ անգամ ևս արժևորելու ու հիշելու առիթը չէինք կարող անտեսել:
Մեր վետարաններին առողջություն և տոկունություն ենք մաղթում, նրանց սերնդակիցների սխրանքը կարևոր ուղենիշ է հանդիսացել մեր այսօրվա զինվորների համար, որոնց հերոսական պատմությունները դեռ թարմ են բոլորիս հուշերում:
Սիրելի վետերաններ,

Դուք արժանի եք խորին հարգանքի և մշտական բարձր գնահատանքի:

Փառք ու պատիվ ձեզ: