Ընկերության բնապահպանական գործունեության առաջնահերթություններից է՝

  • արտանետումների նվազեցում և առաջացած թափոնների թվի կրճատում
  • բնական ռեսուրսների ծախսի կրճատում
  • միջազգային լավագույն փորձի ուսումնասիրում և ներդրում
  • կենսաբազմազանության պահպանություն
  • ջերմոցային գազերի արտանետումների վերահսկողություն
  • ISO 14001:2015 ստանդարտների պահանջներով սահմանվող գործող բնապահպանական մենեջմենթի համակարգի անընդհատ բարելավում

Ջրի պահպանություն

Ջրային ավազանի պահպանության նպատակով ընկերության հիմնական ռազմավարությունն է առավելագույնն ապահովել ջրի երկրորդային օգտագործում՝ ջրային ռեսուրսների ծախսը նվազեցնելու նպատակով, նաև նվազեցնել արտանետումները։ Ջրային ռեսուրսների օգտագործման, ինչպես նաև ջրային ավազան արտանետումների դեպքում ընկերությունն առաջնորդվում է ՀՀ օրենսդրության նորմատիվային ակտերով սահմանված և Ընկերությանը տրամադրված ջրօգտագործման թույլտվության նորմերով։
Ընկերությունը մշտական հետևողականությամբ իրականացնում է ջրօգտագործման ցանցի բարելավմանն ուղղված հետևյալ գործողություններ՝

  • տեխնիկական ջրօգտագործման քանակների նվազեցում և մատակարարման համակարգի բարելավում,
    • պոչամբարի պարզվածքի օգտագործում տեխնոլոգիական գործընթացում,
    • հանքաջրերի լոկալ մաքրում և երկրորդային օգտագործում տեխնոլոգիական գործընթացում,
    • ինֆիլտրացիոն ջրերի երկրորդային օգտագործում տեխնոլոգիական գործընթացում,
  • ջրային ավազան արտանետումից առաջ հոսքաջրերի մեխանիկական և ադսորբցիոն մաքրում և վերահսկողություն․
    • արտաթողման կետի պարբերական մոնիթորինգ,
    • արտաթողման կետի գետ ազդեցության օբյեկտ՝ Նորաշենիկ գետի, պարբերական մոնիթորինգ,
    • ջրային ավազանի հնարավոր ազդեցության գոտիների մակերևութային և ստորգետնյա ջրերի մոնիթորինգ,
  • հոսքաջրերի մաքրման ոլորտի լավագույն փորձի ուսումնասիրում և կիրառում,

Օդի պահպանություն

Մթնոլորտային օդի աղտոտման հետ կապված ընկերության հիմնական նպատակն է նվազեցնել արտանետվող
գազերում աղտոտիչների՝ փոշու և այլ գազերի, քանակությունը։ Ընկերությունը մշտական հետևողականությամբ իրականացնում է մթնոլորտային օդ արտանետումների բարելավմանն ուղղված հետևյալ գործողություններ՝

  • ջարդման տեղամասում օդափոխման համակարգի վրա տեղադրված փոշու որսման համար տեղակայանքներ,
  • բացօդյա տեղամասերում փոշու աղբյուրների նվազեցման լավագույն փորձի ուսումնասիրություն և համապատասխան միջոցառումների կազմակերպում
  • ջերմոցային գազերի արտանետման մոնիթորինգ և միջոցառումների մշակում՝ նվազեցման ուղղությամբ,
  • ընկերության տարածքում և տարածքից դուրս՝ հնարավոր ազդեցության գոտում, օդի որակի մոնիթորինգ

Թափոնների կառավարում

Արտադրության և սպառման թափոնների շրջակա միջավայր աղտոտման հավանականությունը նվազեցնելու համար Ընկերությունը գործում է տվյալ ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրական ակտերով և թափոնների կառավարման սեփական ընթացակարգերով։ Մշտական հետևողականությամբ իրականացվում է թափոնների կառավարման բարելավմանն ուղղված հետևյալ գործողություններ՝

  • թափոնների տեսակավորված կուտակում և հանձնում վերմշակման լիցենզավորված ընկերություններին,
  • գոյացած դատարկ ապարների ամբողջ ծավալի տեղակայում ստորգետնյա հանքում և օգտագործում շինարարական նպատակներով,
  • հանքահարստացման գործընթացում առաջացած պոչերի կուտակում պոչամբարում և պոչամբարի շահագործման խիստ վերահսկողություն,
  • թափոնների առաջացման, տեղակայման, ժամանակավոր պահման և հանձման վերահսկողություն։

Շրջակա միջավայրի որակի վերահսկում

Ընկերությունը գիտակցում է իր պատասխանատվությունը շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության հետ կապված և իրականացնելով շրջակա միջավայրի որակի մշտադիտարկումներ և ստացված արդյունքների վերլուծություն պատրաստ է կազմակերպել միջոցառումներ այդ ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ։ Մշտադիտարկումները իրականացվում են հետևյալ ուղղություններով՝

  • ջրային ավազանի հնարավոր ազդեցության գոտիների մակերևութային և ստորգետնյա ջրերի մոնիթորինգ,
  • հնարավոր ազդեցության գոտիներում օդային ավազանի մոնիթորինգ,
  • հնարավոր ազդեցության գոտիներում հողի որակի մոնիթորինգ,
  • հնարավոր ազդեցության գոտիներում կենսաբազմազանության մոնիթորինգ,
  • հնարավոր ազդեցության գոտիներում աղմուկի մակարդակի մոնիթորինգ։

Բնապահպանական Մենեջմենթի Համակարգ

Ընկերությունում ներդրված Բնապահպանական Մենեջմենթի Համակարգը (ԲՄՀ) կոչված է ուսումնասիրելու և վերլուծելու ընկերության կողմից շրջակա միջավայրին հասցվող վնասի ցանկացած ուղղություն։ Բնապահպանական խնդիրների նվազեցման գրավական է հանդիսանում ստորև ներկայացված մոտեցումները, որոնցով առաջնորդվում է ընկերությունը՝

  • կառավարման լծակներն ուղղել խոշոր բնապահպանական խնդիրների վրա և միաժամանակ չանտեսել փոքր բնապահպանական խնդիրների հնարավոր ռիսկերը,
  • հստակ գործողություններով ձևավորված բնապահպանական կառավարման պլան, որը ունակ կլինի լուծել հիմնական բնապահպանական խնդիրները,
  • բնապահպանական միջոցառումների և գործողությունների շարունակական զարգացում, որոնք ամրագրված կլինեն բնապահպանական կառավարման պլանում:

Վկայականներ