Ամբողջովին նորացվել է Կապանի թիվ 8 նախակրթարանի գույքը

Չաարատ Կապանի  ֆինանսավորմամբ Կապանի թիվ 8 նախակրթարանի գույքն ամբողջովին փոխվել է։ Ընկերությունը,Կապան համայնքի հետ  սոցիալական ծրագրերի շրջանակներում, շուրջ 17 միլիոն դրամ է տրամադրել նախակրթարանի գույքի նորացման համար։   Սեպտեմբերի 1-ին նախակրթարանի հանդիսավոր բացմանը, Չաարատ Կապան ՓԲ ընկերության  գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ ծանոթացավ նախակրթարանում ստեղծված պայմաններին ու հարմարություններին։

Նախակրթարանի տնօրենի խոսքով, շուրջ 60  տարվա պատմություն ունեցող շենքում առաջին անգամ  է նման ծավալի փոփոխություններ իրականացվել, այստեղ երեխաների դաստիարակության համար ստեղծված  են բոլոր պայմանները, ժամանակակից խաղահրապարակ, լողավազան, հարմարավետ կահույք և այլ  պարագաներ։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն ու նախակրթարանի ողջ անձնակազմը շնորհակալություն հայտնեցին ընկերության ղեկավարությանը, հերթական գեղեցիկ նվերը Կապանցիներին տրամադրելու համար։

«Առաջին անգամ չէ, որ Չաարատը մեծ պատրաստակամությամբ է  մասնակցում  Կապան համայնքում իրականացվող  ծրագրերի ֆինանսավորմանը,  իսկ  հատկապես երեխաներին առնչվող հարցերում ոչինչ չի խնայվում։ Ուրախ  ու շնորհակալ ենք, որ մեզ ևս հնարավորություն ընձեռվեց մասնակցել այս գեղեցիկ ծրագրին ու մեր երեխաների համար ստեղծել ավելի բարեկեցիկ պայմաններ»,- իր խոսքում ընդգծեց Դավիթ Թովմասյանը։

Նշենք, որ  ընկերության կողմից  գույքի նորացման  ծրագիր իրականացվում է նաև Դավիթ Բեկ գյուղի նախակրթարանի սաների համար։

 

 

Նվերներ՝ առաջին դասարանցիներին

Ընկերության աշխատակիցների շուրջ 70 երեխա այս տարի հաճախեց առաջին դասարան։ Մեր գործընկերների երեխաների օրը հիշարժան դարձնելու համար, ընկերությունում ևս տոնական միջոցառում կազմակերպվեց։ Ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը շնորհավորեց երեխաներին գիտելիքի օրվա առթիվ։ Տնօրենի կողմից առաջին դասարան հաճախող բոլոր երեխաները նվերներ ստացան։
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք առաջին դասարանցիներին, կյանքի նոր, բայց կարևորագույն փուլ անցնելու կապակցությամբ և մաղթում, որ գիտելիքի զորությունը մշտապես ուղեկցի ձեզ ու հաջողություններ բերի։

Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահիճը  նոր տեսք է ստացել

 Չաարատ Կապանի ֆինանսավորմամբ ամբողջովին վերափոխվում է դահլիճի նստարանները, որոնք շենքի կառուցումից ի վեր, որևէ փոփոխության չէին  ենթարկվել։   Օգոստոսի 21-ին,  Կապանի օրվա առթիվ,    տեղի ունեցավ դահլիճի բացումը, որը ուղեկցվեց   Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգով։

Կապանի օրվա տոնակատարություններին մասնակցեցին  նաև Չաարատ Գոլդ Հոլդինքսի արտադրության գծով տնօրեն Դարին Կուպերն ու Չաարատ Կապանի գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը։  Դահլիճի ներկա գեղեցիկ տեսքը կոմբինատի նվերն էր Կապան քաղաքի օրվա առթիվ։  

  Ներկաները   շնորհակալություն հայտնեցին  կոմբինատի ղեկավարությանը հերթական կարևոր նախաձեռնությունը քաղաքի համար իրականացնելու համար, որը  նպաստելու է քաղաքում մշակութային կյանքի զարգացմանը։  

 

Ճանապարհեցինք վաստակած հանգստի

Աշխատանքային տարիքի լրանալու կապակցությամբ  Չաարատ Կապանի մի շարք աշխատակիցներ վաստակած հանգստի անցան։ Ընկերությունում արդեն ավանդույթ է դարձել է, վաստակած հանգստի անցնող  աշխատակցներին   ճանապարհել նրանց ավանդին արժանի հանդիսավոր արարողությամբ ու մեծարմամբ:   Նրանք երկարամյա ու բեղմնավոր աշխատանքի համար, վաստակած հանգստի անցնելու առթիվ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի  կողմից արժանացան շնորհակալագրի և նվերների։

Դավիթ Թովմասյանը շնորհավորեց  նրանց երկարամյա վաստակի համար, և շնորհակալություն հայտնեց, որ  իրենց մասնագիտական ունակությունները տարիներ շարունակ  բարեխղճորեն  ծառայեցրել  են  ի նպաստ ընկերության զարգացմանը։ Նա  ամբողջ կոլեկտիվի անունից մաղթեց նրանց՝  առողջ ու ընտանեկան ջերմ մթնոլորտում  վաստակած հանգիստը վայելելու հնարավորություն։

Աշխատակիցները իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ընկերության ղեկավարությանը, իրենց տարիների աշխատանքը նման գնահատանքի արժանացնելու համար։

 

 

Լավագույն աշխատակիցները պարգևատրվեցին

Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը մասնագիտական բարձր վարպետության, բարեխիղճ աշխատանքի, արտադրության արդյունավետության բարձրացման գործում ներդրում ունենալու համար ընկերության 18 աշխատակցի հանձնեց շնորհակալագրեր եւ դրամական պարգևներ։ Մասնագիտական տոնի առթիվ ընկերության 3 աշխատակից Հայաստանի Հանրապետության լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության կողմից պարգևատրվեցին միության հուշամեդալով, իսկ ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի շնորհակալագրով են պարգևատրվել ընկերության 2 աշխատակից։

Պարգևների հանձման արարողությանը ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը մեկ անգամ ևս շնորհավորեց բոլոր աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առթիվ։
«Արդեն ավանդույթ է դարձել մասնագիտական օրվա առթիվ պարգևատրել ընկերության լավագույն աշխատակիցներին, սակայն պետք է ընդգծեմ մեկ փաստ․ մեզ համար գնահատելի են Չաարատ Կապանում աշխատող 1000-ից ավելի յուրաքանչյուր աշխատակից անհատապես։ Յուրաքանչյուրի կատարած աշխատանքը կարևոր է ու անհնար՝ տարանջատել, ուստի նման միջոցառումները շարունակական կլինեն և յուրաքանչյուրդ գնահատվելու եք ըստ արժանվույն»,- իր խոսքում նշեց Դավիթ Թովմասյանը։

Դավիթ Թովմասյանի շնորհավորանքը հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ

Սիրելի գործընկերնե՛ր,
Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի` հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ,
Դուք ընտրել եք ամենապատվաբեր և ամենահամարձակ մասնագիտություններից մեկը․ Սա մեր տոնն է, քաջ և վճռական, աշխատանքին նվիրված մարդկանց տոնը:
Այս տոնը միշտ հպարտանալու առիթ է Հայաստանի տնտեսության հիմք հանդիսացող հանքարդյունաբերական ոլորտի նվիրյալների համար. ձեր արհեստավարժ աշխատանքի շնորհիվ է իրականանալի դառնում երկրի զարգացումը։
Հանքագործի համար չկա ավելի մեծ պարգև, քան տեսնել, որ իր աշխատանքի շնորհիվ նախակրթարաններ են կառուցվում, մշակութային կենտրոններ ու դպրոցներ բարեկարգվում, ճանապարհեր վերանորոգվում, սոցիալական բազմաթիվ ծրագրեր իրականացվում։
Համոզված եմ, որ համատեղ աշխատանքով՝ շարունակելու ենք մեր ավանդն ունենալ երկրի զարգացման ու մեր սիրելի Կապան համայնքի բարգավաճման գործում։
Հարգելի գործընկերնե՛ր,
Մեր ընկերությունը տասնամյակների հարուստ պատմություն ունի, դա կոլեկտիվի՝ ձեռնարկությանը բացարձակ նվիրվածության արդյունքն է։ Այդպես է եղել երեկ, այդպես է այսօր և այդպես կլինի վաղն ու ընդմիշտ։ Ուստի առիթը օգտագործելով, թույլ տվեք Չաարատ ընկերության ողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր աշխատակցի անհատապես. շնորհակալ ենք, որ ձեր մասնագիտական կարողությունները ծառայեցնում եք ի նպաստ արտադրության անխափան աշխատանքի․ շնորհակալ ենք ձեզ նվիրվածության համար։
Եղեք առողջ, ձեզ ու ձեր ընտանիքներին բարեկեցություն եմ մաղթում, անվտանգ աշխատանք ու ձեր աշխատանքի արդյունքից հպարտության բազում առիթներ վայելելու բերկրանք։
Շնորհավո՛ր տոնդ, աշխատավո՛ր մարդ։
Հարգանքով՝ Դավիթ Թովմասյան

Անցկացվեց վոլեյբոլի մրցաշար

Կապանի համայնքապետարանը կազմակերպել էր համայնքում գործող հիմնարկ-ձեռնարկությունների միջև վոլեյբոլի մրցաշար, որին  մասնակցեց նաև Չաարատ Կապանի աշխատակիցներից կազմված թիմը։

Մրցաշարի բոլոր խաղերին թիմը  հաջողությամբ հանդես եկավ՝ դառնալով ֆավորիտ բազմաթիվ  երկրպագուների  համար։  Հունիսի 17-ին կայացած եզրափակիչ խաղում Չաարատ Կապանն արժանացավ մրցանակային 2-րդ տեղին։

Առաջին  3 տեղեր զբաղեցրած թիմերը Կապանի համայնքապետարանի կողմից պարգևատրվեցին դրամական պարգևով։

Ընկերությունը ներկայացնող թիմի որոշմամբ, ստացած մրցանակը նվերների տեսքով կտրամադրենք կապանցի

երեխաներին։

Նվերներ՝ Գեղանուշի նախակրթարանի սաներին

 

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Չաարատ Կապան ընկերության աշխատակիցներն այցելեցին Գեղանուշի նախակրթարան։

Ընկերությունը նախակրթարանի սաներին համար  պատրաստել էր նվերներ և քաղցրավենիք։

Երեխաններին անակնկալը շատ ուրախացրեց, իսկ նախակրթարանի  աշխատակազմը շնորհակալ էր ընկերությունից համայնքի  բնակիչներին  մշտապես ուշադրության կենտրոնում   պահելու և երեխաներին հերթական անգամ ժպիտ պարգևելու համար։

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք բոլոր երեխաներին և մաղթում խաղաղ, ուրախ ու անհոգ մանկություն:

 

Չաարատ Կապանի և Կապան համայնքի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս «Չաարատ Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը և Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը սոցիալ-տնտեսական համագործակցության մասին հուշագիր են ստորագրել:
Հուշագրի համաձայն՝ ընկերությունը սոցիալ-տնտեսական համագործակցության շրջանակներում 2021 թվականի ընթացքում, ընդհանուր՝ 117,700,000 ՀՀ դրամով, ֆինանսավորելու է Կապան համայնքում իրականացվող հետևյալ ծրագրերի համար՝
*Կապան համայնքի սահմանամերձ բնակավայրերում բնակելի տների ձեռքբերում,
*Գեղանուշ բնակավայր տանող ճանապարհի վերանորոգում, ինչպես նաև մի շարք այլ ծրագրերի իրականացման համար ֆինանսավորում։
Ծրագրերը ընտրվել են՝ հաշվի առնելով դրանց կատարման առաջնահերթությունն ու ընդգրկելով, ոչ միայն Կապան քաղաքը, այլ նաև գյուղական բնակավայրերը։
Կապան համայնքի համար իրականացվող յուրաքանչյուր նախաձեռնություն ընկերությունը շարունակում է պատվով իրականացնել, և հուշագրով սահմանված ծրագրերից բացի, շարունակելու ենք այլ ծրագրեր ևս իրականացնել՝ ի նպաստ մեր սիրելի համայնքի զարգացմանը։

Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է

Այսօր աշխարհի շատ երկրներում նշում են Բուժքույրերի միջազգային օրը: Մայիսի 12-ն ընտրվել է՝ ի պատիվ բուժքույրերի ծառայության հիմնադիր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրվա, և 1974 թվականից առիթն օգտագործվում է հումանիստական այս մասնագիտության տեր անձանց շնորհավորելու, նրանց աշխատանքը կարևորելու և կրկին երախտիքի խոսքեր հղելու համար:
Առիթը օգտագործելով, Չաարատ Կապան ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն ու «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» ընկերության արտադրության գծով տնօրեն Դարին Կուպերը շնորհավորել են ընկերության բժշկական կենտրոնի բուժաշխատողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Դավիթ Թովմասյանը ընկերության ամբողջ անձնակազմի անունից շնորհակալություն է հայտնել նրանց բարեխիղճ աշխատանքի համար և վստահեցրել, որ յուրաքանչյուրի կատարած աշխատանքը կարևորվում ու գնահատվում է։
Մասնագիտական տոնի կապակցությամբ բուժաշխատողները ընկերության կողմից արժանացան նաև դրամական պարգևների: