«Չաարատ Կապան» ՓԲԸ

Առողջապահության և անվտանգության քաղաքականություն

Անվտանգ աշխատելը մեր ընկերության հիմնարար արժեքն է: Մենք հավատում ենք, որ բոլոր պատահարները, որոնք կարող են վնասել մեր և կապալառու ընկերության աշխատակիցներին, կանխարգելի են։

ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ՝
• Առողջապահությունը և անվտանգությունը հիմնարար արժեքներ են,
• Բոլոր պատահարները կանխարգելի են
• Ոչ մի աշխատանք այդքան կարևոր չէ , եթե դա չի կատարվում անվտանգ ձևով
• Բոլորս ունենք իրավունք հրաժարվել կատարել այն աշխատանքը, որը վստահ ենք, որ անվտանգ չէ,
• Միասին աշխատելով՝ կարող ենք գտնել աշխատանքն անվտանգ կատարելու ուղիներ,
• Արտադրությունը ՄԻԱՅՆ այն դեպքում է կայուն, եթե իրականացվում է անվտանգ ձևով

ՄԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԸ ՝
Ղեկավարությունը պարտավորվում է առաջնորդել, ուղղորդել և տրամադրել ռեսուրսներ, որոնք արդյունավետ կերպով՝
• Ապահովում են գիտելիք, ուսուցում և անվտանգ աշխատելու կարողություն
• Օգնում են բացահայտել վտանգներն ու գտնել աշխատավայրում ռիսկերը թույլատրելի մակարդակի հասցնելու ուղիներ
• Անվտանգ աշխատելու համար մշտապես ապահոված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով ու գործիքակազմով
• Ձևավորում է մշակույթ՝ դաս առնելով տեղի ունեցած պատահարներից, այն չկրկնելու և բարեփոխելու ուղղությամբ
• Թույլ է տալիս յուրաքանչյուրին լինել Անվտանգության Առաջնորդ՝ հոգ տանելով միմյանց նկատմամբ
• Համապատասխանում է տեղական պահանջներին և գերազանցում՝ միջազգային լավագույն փորձի ստանդանդներին