«Չաարատ Կապան» ՓԲԸ

Առողջապահության և անվտանգության քաղաքականություն

«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն հանձն է առել իր բոլոր աշխատակիցների, կապալառուների և այցելուների համար ապահովել անվտանգ և առողջ աշխատավայր: Մեր մշակույթի առանցքային մասն է կազմում աշխատավայրում պատահարների և վնասվածքների թվի զրոյացումն ու դրա պահպանումը, որին կխթանի ղեկավարության կողմից առաջնորդումն ու աշխատակիցների և կապալառուների ակտիվ մասնակցությունն անվտանգության պահպանման մեթոդների ու միջոցների մշակմանը: «Չաարատ Կապան» ՓԲԸ պարտավոր է մոտիվացնել, խրախուսել և ապահովել, որպեսզի մեր աշխատակիցները իրենց աշխատանքային պարտականությունները իրականացնելիս գործեն անվտանգ և պատասխանատու կերպով, ինչպես նաև աշխատանքից դուրս իրենց ընտանիքներում և համայնքներում:

Առողջապահության և անվտանգության քաղաքականության նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է`

  • Խթանել անվտանգության և առողջապահության պահպանումը` որպես Ընկերության մշակույթի հիմնական արժեք
    Գիտակցել, որ որևէ առաջադրանք, անկախ դրա կարևորությունից կամ հրատապությունից, չպետք է իրականացնել ոչ անվտանգ ձևով
  • Մեր բոլոր աշխատակիցները և կապալառուները պետք է պատասխանատվություն ստանձնեն առողջապահության և անվտանգության կանոնների իրագործման համար
  • Մշտապես գործել համապատասխան օրենսդրության, օրենքների և միջազգային ստանդարտներին համաձայն
  • Հաշվի առնել առողջապահության և անվտանգության կանոնները, որպես բոլոր պլանավորվող աշխատանքների և նախագծային պահանջների մի մաս
  • Համոզվել, որ բոլոր աշխատակիցներն ու կապալառուները կոմպետենտ են և անցել են համապատասխան վերապատրաստման դասընթացներ` իրենց առջև դրված առաջադրանքները իրականացնելու համար
  • Աշխատողներին և կապալառուներին տրամադրել համապատասխան տեղեկատվություն, հրահանգավորում, վերապատրաստում, խորհրդատվություն և հսկողություն
  • Ապահովել համապատասխան ռեսուրսներ` վերահսկելու առողջապահությանն ու անվտանգությանը վերաբերող ռիսկերը աշխատավայրերում առաջադրանքների իրականացման ժամանակ
  • Ապահովել անվտանգ համակարգեր, քաղաքականություններ, չափորոշիչներ և ընթացակարգեր` անվտանգ և առողջ աշխատանքային պայմաններն արդյունավետ կառավարելու և վերահսկելու համար
  • Իրականացնել առաջադրանքների կատարման կանոնավոր ստուգումներ և ռիսկերի գնահատում` շարունակական վերահսկողական միջոցներով անվտանգ և առողջ աշխատանքային վայր ապահովելու համար
  • Զեկուցել, կառավարել և իրազեկվել տեղի ունեցած պատահարների, հիվանդությունների և հավանական պատահարների վերաբերյալ
  • Շարունակաբար վերանայել կատարողականի հիմնական չափելի ցուցանիշները և ձգտել շարունակական բարելավման` սահմանելով պլաններ և չափելով ունեցած արդյունքները` դրանք համեմատելով տարեկան պլանների հետ
  • Ապահովել աշխատակիցների ակտիվ մասնակցությունը այս քաղաքականության իրագործմանը, ինչպես նաև
  • Սույն քաղաքականությունը ստուգել և վերանայել ըստ անհրաժեշտության կամ տարեկան կտրվածքով